Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.08.2024 | 00:03

Արեգա՛կդ արդարության` փրկի՛չ իմ և ազատի՛չ Հիսո՛ւս Քրիստոս, Քո լույսին եմ ապավինում. լուսավորի՛ր ու ջերմացրու՛ սիրտս: Հրկիզի՛ր իմ չար խորհուրդները և հալեցրու՛ մեղքերիս սառնամանիքը: Գարու՛ն շնորհիր հոգուս, Տե՛ր, որ [այն] ծաղկի և պտղաբերի արդարության պտուղը:

Սուրբ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 2798

Մեկնաբանություններ